Վահան Գևորգյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 15-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, 2010-15թթ՝ թիվ 31 միջնակարգ դպրոցում, 2015-19թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: 2019թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ: 2019-21թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2020թ. մասնակցել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: 2022թ-ից ուսումը շարունակել է ՀՊՄՀ-ում: 2019թ-ից անցել է պրակտիկա Հայաստանի պարի պետական անսամբլում: 2019թ. և 2022թ. անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի Թբիլիսի և ելույթ ունեցել Շ.Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love