Սարգիս Կարապետյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1996թ. նոյեմբերի 14-ին, Երևանում: 2002-10թթ սովորել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում: 2014թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժինը: 2016-18թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» պարային համութում: 2016թ. «Սարդարապատ» համութի հետ համերգային ծրագրով հանդես է եկել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան համերգային դահլիճում: 2021թ. ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: 2019թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ոստիկանութան զորքերի երգի-պարի համույթ: 2021թ-ից զուգահեռ աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2021թ. պարգևատրվել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարութան կողմից պատվոգրով: 2022թ. Պարի պետական անսամբլի հետ հանդես է եկել Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում:

Spread the love