Լիանա Աբրահամյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1996թ. հուլիսի 23-ին, Երևանում: 2004-12թթ սովորել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում: 2008թ. ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլին կից ստուդիա: 2010-12թթ պարել է «Զարթոնք» պարային համույթում: Մեկնել է հյուրախաղերի Հունաստան, Թուրքիա, արժանացել է մրցանակների: 2012թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: 2013թ. հրավեր է ստացել «Կոհար» անսամբլից և անցել աշխատանքի որպես պարուհի: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի կազմում մասնակցություն է ունեցել բազմաթիվ համերգային շրջագայությունների` Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, ՌԴ, Թուրքիա, Վրաստան: 2022թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի:

Spread the love