Օլգա Ավդալյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1994թ. մարտի 6-ին, Երևանում: 1998թ-ից պարում է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթում, որտեղ 2011թ-ից աշխատում է որպես պարուսույց: 2000-07թթ սովորել է Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 ֆրանսիական դպրոցում: 2007թ. սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2011-15թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտում: 2017թ. ավարտել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության մագիստրատուրան: 2012թ. մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին՝ գրավելով առաջին տեղը: 2011թ. Արինա Արարատյանի խմբում սովորել է ազատ պլաստիկա պարաոճը: 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Պարել է «Լեռնեցիներ», «Խաղ-պար», «Կատակ-պար», «Գարնանային անուրջներ» և այլ բեմադրություններում: Համերգային շրջագայություններով եղել է մի շարք երկրներում և քաղաքներում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Իտալիա, Իսպանիա, Բարսելոնա, Վալենսիա, Կահիրե, Ալեքսանդրիա, Իրան, Մոսկվա, Կռասնոդար, Սոչի, Արմավիր, Դոնի Ռոստով, Վրաստան, Հոլանդիա, Քյոլն, Համբուգ և այլն: Պարել է մի շարք ներկայացումներում, տեսահոլովակներում և կառավարական միջոցառումներին: 2020թ-ից հանդիսանում է Վանուշ Խանամիրյանի անվան  Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամ հանդիսացող «Կռունկներ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love