Զարուհի Քալանթարյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1977թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: 1984թ. ընդունվել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ անգլիական թեքումով դպրոց: Սովորել է նաև Երևանի Ք.Քուշնարյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում: Դարձել է ժողովրդական նվագարանների հանրապետական մրցույթի կրկնակի հաղթող: 1992-96թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական նվագարանների քանոնի բաժնում` պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի դասարանում: 2001թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1997թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես քանոնահար: 1998թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: 2004թ. ավարտել է նաև Երևանի կոնսերվատերիայի ասպիրանտուրան: 2016թ. աշխատանքի է անցել Երևանի Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնի դասատու, որի հետ մեկտեղ ղեկավարել է ժողովրդական նվագարանների անսամբլը: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Spread the love