Հարություն Փանոսյան

Երաժիշտ-կոնտրաբասահար

Ծնվել է 1983թ. ապրիլի 16-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը: 1993-2000թթ զուգահեռ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի դասարանում, 2000-05թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործիքային ֆակուլտետում: 2002-03թթ աշխատել է «Օրկեստոր» ընկերությունում որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնտրաբասի արտիստ, 2005-08թթ՝ Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ, 2009-12թթ՝ «ԲԻՓԻ Ֆիրմա» ընկերությունում որպես փոխտնօրեն ապրանքների գովազդի և վաճառքի գծով: 2013-15թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2016թ. աշխատել է Երևանի «Նարեկացի» մշակույթային կենտրոնում որպես կոնտրաբասի արտիստ, 2018թ.՝ «Պան-Արմենիա» մեդիա դպրոցի հնչյունային ռեժիսուրայի բաժնում և «Հ3» հեռուստաընկերությունում որպես հնչյունային ռեժիսոր, 2017-18թթ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես ծրագրի համակարգող: 2017թ. սովորել է «Պան-Արմենիա» մեդիա դպրոցի հնչյունային ռեժիսուրայի բաժնում: 2019թ-ից աշխատում է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում որպես կոնտրաբասի ուսուցիչ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երաժիշտ:

Spread the love