Գասպար Ամիրխանյան

Խմբավար

Ծնվել է 1987թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1994-2002թթ սովորել է Երևանի թիվ 178 միջնակարգ դպրոցում: 2002թ. ավարտել է նաև Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցը, 2006թ.՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը՝ խմբավար մասնագիտությամբ: 2006-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ստանալով խմբավարի մասնագիտություն: 2019-22թթ շարունակել է ուսումը նույն կոնսերվատորիայում՝ ստանալով սիմֆոնիկ դիրիժորի մասնագիտություն: Իբրև խմբավար 2009թ-ից աշխատում է Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցում, 2012թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ), 2013-ից՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում, 2016-ից` Եղվարդի արվեստի դպրոցում: Համերգային հյուրախաղերով եղել է եվրոպական և ասիական մի շարք երկրներում: 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love