Վաղինակ Ալոյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1991թ. փետրվարի 6-ին, Երևանում: 1997-2001թթ հաճախել է «Սասնա ծռեր» ազգագրական համույթ: 2008թ. ավարտել է Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցը: Ուսմանը զուգահեռ 2002-06թթ հաճախել է Երևանի Յ.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա: 2002թ. և 2003թ. մասնակցել է «Ոսկե սրինգ» միջդպրոցական փառատոնին և զբաղեցրել 1-ին հորիզոնականը: 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարաններ և ժողովրդական երգեցողություն բաժինը: 2012-14թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2016թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի նույն բաժնի մագիսրատուրան: 2014-19թթ աշխատել է Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթում որպես արտիստ: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի համայքներում և արտերկրում:

Spread the love