Սեդա Ամիրխանյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1989թ. հունվարի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 178 միջնակարգ  դպրոցում: Զուգահեռ հաճախել է Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժին: Միևնույն ժամանակ երգել է Վ.Նավասարդյանի  ղեկավարած «Տաթև» երգչախմբում: 2005թ. ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի ակադեմիական երգեցողության բաժին: Ուսանելու տարիներին ընդունվել է Ս.Աֆթանդիլյանի «Սպեղանի» երգչախումբ, որի հետ մեկնել է Գերմանիա, Շվեյցարիա՝ մասնակցելով մրցույթ-փառատոների: Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբ, որտեղ երբեմն հանդես է եկել մեներգերով: 2011թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական վոկալի բաժին՝ պրոֆեսոր Ռ.Օջախյանի դասարան: Սովորելուն զուգահեռ աշխատել է Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում որպես երաժշտության ուսուցիչ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հանդես է եկել մենահամերգներով: Մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» 8-րդ փառատոնին և արժանացել 3-րդ մրցանակի: Այնուհետև ավարտել է կոնսերվատորիայի մագիստրատուրան: 2016թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մարզերում, 2018թ․՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, 2022թ․՝ Թբիլիսիում:

Spread the love