Դավիթ Խաչատրյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1990թ. մարտի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում: 1997-2007թթ ուսանել է Ավշարի միջնակարգ դպրոցում: Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և մրցույթ-փառատոների: 2002թ. ներկայացրել է Հայաստանը Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում անցկացվող Դելֆյան խաղերին` զբաղեցնելով 2-րդ տեղը: 2007-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է տարբեր երաժշտական միջոցառումների: 2007թ-ից երգում է Արսեն Գրիգորյանի ղեկավարած «Հայ երգասաններ» խմբում: 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014թ. մասնակցել է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին, որից հետո համերգային ծրագրով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում: 2015թ. «Կոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ հանդես է եկել Լիբանանում: 2016թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ և մենակատար: 2017թ. առաջին անգամ ներկայացրել է «Դեպի երկիր» տեսահոլովակը (երաժշտության հեղինակ` Ավիկ Դեյրմենճյան, խոսքերի հեղինակ՝ Սասուն Պասկևիչյան): Նույն թվականին համերգային շրջագայությամբ ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: 2017թ-ից «Ալթունյան» անսամբլի հետ մեկնել է արտագնա համերգների Հայաստանի մարզերում: Հայկական մշակույթը ներկայացրել է նաև մի շարք երկրներում՝ Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Վրաստան և այլուր:

Spread the love