Կլարա Կարապետյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում: 1995-2005թթ սովորել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում, 1998-2006թթ՝ Ժան և Ալբեր Պողոսյաններ արվեստի քոլեջի վոկալ-դաշնամուրային բաժնում, 2006-10թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում՝ ակադեմիական երգեցողություն մասնագիտացմամբ: 2011-12թթ ուսումը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում: 2005-13թթ աշխատել է Գյումրու Ռ.Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստանի» երգչախմբում: 2010թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: Խմբերգային համերգային շրջագայություններով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Դանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Կալինինգրադում, Թուրքիայում, Իրանում, Բեյրութում, Վրաստանում և Հայաստանում: Անհատական համերգային գործունեությամբ հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և Բեյրութում:

Spread the love