Հեղինե Կարապետյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 15-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 177 միջնակարգ դպրոցում: Ավարտել է նաև Երևանի Ղ.Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի թավջութակի դասարանը, 1997թ.՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի խմբավարական բաժինը և ստացել երգչախմբի դիրիժոր-դասատու որակավորում: 1998թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբ որպես երգչուհի: Նույն թվականից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: Միևնույն ժամանակ, համատեղության կարգով աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյի կամերային երգչախմբում՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգել է նաև Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Ուկրաինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Վրաստանում: Բազմաթիվ համերգներ է ունեցել նաև Հայաստանի մարզերում: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2013թ.՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

Spread the love