Անահիտ Հակոբյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1983թ. հունվարի 26-ին, Երևանում: 1989-99թթ սովորել է Երևանի Հ.Աճառյանի անվան միջնակարգ դպրոցում, 1994-99թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան վոկալ-երգչախմբային մասնագիտական երաժշտական դպրոցում, 2001-06թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ ստացել է դասական երգեցողություն մասնագիտություն: 2002թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: Անսամբլի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Եգիպտոսում, Սիրիայում, Դանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Իրանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլուր: 2011թ-ից ղեկավարում է Երևանի Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը:

Spread the love