Սարգիս Հովակիմյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1987թ․ փերտվարի 16-ին, Երևանում: 2008թ․ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան, 2010թ․՝ ասպիրանտուրան որպես ակադեմիական երգիչ և մանկավարժ: 2015-18թթ աշխատել է Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ: 2016թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ և մենակատար: 2017թ․ Գոհար Գասպարյանի անվան համահայկական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում: 2021թ-ից աշխատում է նաև Երևանի Ղ․Սարյանի անվան արվեստի դպրոցում որպես ակադեմիական վոկալի դասատու:

Spread the love