Վահե Մկոյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. փետրվարի 22-ին, ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում: 2001-09թթ սովորել է Երևանի Մ.Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում, 2003-2010թթ՝ Երևանի Հ.Դանիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, 2010-16թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնում: Մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին: 2013-15թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության բրիգադում: 2016թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետ: 2017թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երաժիշտ և երգչախմբի արտիստ:

Spread the love