Մարինե Նանյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1988թ. դեկտեմբերի 24-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: 1995-2005թթ. սովորել է Կարբիի Վ.Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, 2005-09թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 2009-13թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, 2013-15թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում: 2014թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես մեներգչուհի: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում, Ֆրանսիայում:

Spread the love