Նվեր Սարուխանյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1998թ. դեկտեմբերի 3-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 2005-13թթ սովորել է Վանաձորի Ս.Շահումյանի անվան թիվ 6 դպրոցում: 2009թ. հաճախել է Արմեն Ներսիսյանի ժողովրդական երգի դասարան: Մեկ տարի անց ընդունվել է Երևանի Ջիվանու անվան աշուղական երգի դպրոց, որտեղ սովորել է երեք տարի՝ Սամվել Ավետիսյանի դասարանում: Ուսման տարիներին մասնակցել է համերգների, 2012թ. ելութ ունեցել Առնո Բաբաջանյան համերգասրահում: 2013-17թթ ուսումը շարունակել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում` ստանալով երգչախմբի և համույթի կատարողի որակավորում: 2017-22թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Արզաս Ոսկանյանի դասարանում: 2017թ. մասնակցել է «Արտ Մյուզիք» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը: 2018թ. ելույթ է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում: Այնուհետեև մեկնել է ՌԴ Սարատով քաղաք, որտեղ համերգներով հանդես է եկել որպես մենակատար: 2020թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Հիմնադրել է «Ադանե» համույթը, որի հետ համերգներով 2021թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաք: 2022թ-ից աշխատում է նաև Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում որպես ժողովրդական երգի դասատու:

Spread the love