Գայանե Սիմոնյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1981թ. հուլիսի 16-ին, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Սովորել է տեղի Հովհաննես Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ արվեստի բաժինը։ 2004-23թթ աշխատել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում որպես մեներգչուհի։ 2007թ. ընդունվել է աշխատանքի Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ որպես վոկալի դասատու։ 2021թ-ից աշխատում է նաև Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում որպես դասատու, իսկ 2023թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ։ 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love