Մովսես Պետիկյան

Մենապարող

Ծնվել է 1989թ․ նոյեմբերի 29-ին, Երևանում: Մինչև 2002թ․ սովորել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որն ավարտել է 2006թ․՝ անսամբլի արտիստ մասնագիտությամբ: 2007թ․ ընդունվել է աշխատանքի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ որպես պարող: 2007-09թթ անցել է ծառայության ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասում: Ծառայությունից հետո վերադարձել է նույն անսամբլ, իսկ 2010թ-ից տեղափոխվել է աշխատանքի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլ (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ), որի հետ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Եգիպտոս, Ուկրաինա, Հարավային Կորեա, Հոլանդիա, Դանիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄԷ, Վրաստան: Հանդես է եկել մենապարերով Ա.Խաչատրյանի «Սուսերով պար» և «Զուռնի տրնգի» ստեղծագործություններում: 2017թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Spread the love