Սվետլանա Մխիթարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. հոկտեմբերի 1-ին, ՀՀ Աշտարակ քաղաքում: 2010թ. ավարտել է Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը, 2013թ.՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջը: 2013-18թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հանդես է եկել մենապարերով «Սուսերով պար» և «Նավասարդ» ստեղծագործություններում: Անսամբլի հետ մեկնել է համերգային շրջագայությունների Իտալիա, Իրան, Թուրքիա: 2020թ. Երևանի քաղաքաքպետարանի կողմից արժանացել է պատվոգրի: 2023թ․ և 2024թ․ Ֆրանսիայում, Հայաստանում և Վրաստանում գլխավոր դերով հանդես է եկել ֆրանսիացի բեմադրիչ Մուրադ Մերզուկիի բեմադրած «Նռան գույնը» պարային ներկայացման մեջ՝ նվիրված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Spread the love