Գոռ Գալուստյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1993թ․ ապրիլի 18-ին, Երևանում: 2010թ․ ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը, որպես բալետի դերասան: Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» (Զինվոր, Գյուղացի) բալետներում: «Սպարտակ» ներկայացումով մեկնել է հյուրախաղերի Սիրիա: 2010թ․ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժին: 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ: 2019թ. «Անուշ» պարային ներկայացման մեջ հանդես է եկել Սարոի դերակատարմամբ: 2017-21թթ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հանդես է եկել գլխավոր դերակատարումներով պարային ներկայացումներում (Մանոն Լեսկո, Պարֆումեր, Վեսթսայդյան պատմություն, Չիկագո): 2014թ-ից աշխատում է նաև ՀՀ ՈԶ «Նկարագիր» պարային համույթում: 2014թ-ից արժանացել է մի շարք պատվոգրերի, Դինամո մարզահամերգային համալիրի կրծքանշանի և  ՀՀ ՈԶ շքանշանի: 2017թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի, 2022թ.՝ Էրեբունի-Երևան 2800-ամյակի ոսկե մեդալի:

Spread the love