Արթուր Հայրապետյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1987թ. մայիսի 14-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլին կից ստուդիայի լրիվ դասնթացը, 2004թ.՝ Երևանի Ա.Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը: 2004-08թթ սովորլ է Երևանի թատրոնի և կինոի պետական ինստիտուտի մնջախաղի բաժնում: 2006թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես պարախմբի արտիստ: 2008-10թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում, որից հետո շարունակել է աշխատանքը անսամբլում: 2010թ-ից աշխատում է նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնում որպես դերասան: 2013թ. Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է «Полярная звезда» միջազգային փառատոնին և արժանացել դիպլոմի: 2013թ., 2016թ., 2017թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love