Հովսեփ Ավետիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1998թ. մայիսի 15-ին, Երևանում: 2004-12թթ սովորել է Երևանի Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցում: 2003-16թթ հաճախել է Նորքի հայորդաց տան պարի դպրոց: Ուսմանը զուգահեռ պարել է «Նարեկ» պարային համույթում: Մեկնել է  արտագնա համերգների Հայաստանի մարզեր, հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Վրաստանում: 2012-16թթ սովորել է ՀԱԱՀ-ի քոլեջի անասնաբուժության բաժնում և ստացել անասնաբույժի որակավորում: 2017-22թթ աշխատել է Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 դպրոցում որպես ազգային երգ ու պարի ուսուցիչ: 2016թ-ից հանդիսանում է «Ավետիս» պարային համույթի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը: 2018թ-ից Հայաստանի Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամ է: 2020թ. աշխատել է «Մարաթուկ» երգի-պարի համույթում որպես պարուսույց: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love