Լիլիթ Ազատյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1998թ. հունվարի 19-ին, Երևանում։ 2003թ. ընդունվել է Երևանի Ա.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոց։ 2002թ-ից միաժամանակ հաճախել է «Տարոն» գեղագիտական կենտրոն։ 2012-15թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարուհի։ 2015-20թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, մասնագիտացել որպես պարուսույց-մանկավարժ։ 2018թ. որպես մանկավարժ աշխատել է «Ծովակ» պարային համույթում։ «Մշակութային կանգառ» փառատոնի շրջանակներում անսամբլի կազմում ելույթներ է ունեցել ՀՀ տարբեր քաղաքներում և մարզերում։ 2018թ. մեկնել է հյուրախաղերի Թուրքիա։

Spread the love