Շուշան Խառատյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1997թ. հունվարի 8-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: 2002-10թթ սովորել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցում, 2011-14թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի կազմով մեկնել է համերգային շրջագայությունների Իտալիա, Թուրքիա, Իրան և Վրաստան: 2018-20թթ աշխատել է Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում որպես պարուսույց: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգրի:

Spread the love