Քնարիկ Ադամյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. հոկտեմբերի 14-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում։ 2010թ-ից հաճախել է Ալափարսի միջնակարգ դպրոց, զուգահեռ սովորել է Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում: 2019թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պարարվեստի պետական քոլեջ, որն ավարտել է 2022թ. որպես ժողովրդական պարային համույթի դերասանուհի: 2022թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին: Նույն թվականից հաճախել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ որպես ստաժոր։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի«Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love