Աննա Առաքելյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1991թ․ մարտի 25-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2009թ. ավարտել է քոլեջը որպես անսամբլի արտիստ: 2009թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի հետ հանդես է եկել մի շարք երկրներում՝ Եգիպտոս, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Հոլանդիա, Դանիա, Իտալիա, Կորեա, Վրաստան և այլուր:

Spread the love