Քնարիկ Խաչատրյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: 2018թ. ավարտել է Երևանի թիվ 180 հիմնական դպրոցը, 2022թ.՝ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի հետ ունեցել է մի քանի հյուրախաղեր արտերկրում: Անսամբլի կազմով 2019թ. հյուրախաղերով եղել է Իրանում, 2021թ. մանսնակցել է Դուբայ քաղաքում կայացած «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. Փարիզում և Մարսելում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին: Անսամբլում մենապարով հանդես է եկել Վ.Մոցարտի «Մոցարտ» պարային բեմադրությունում:

Spread the love