Սամվել Պողոսյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1987թ. հունիսի 18-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 166 դպրոցում, զուգահեռ հաճախել է Նոր Նորքի հայորդաց տան դհոլի խմբակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դհոլի բաժին։ Ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վերադառնալուն պես ընդունվել է Հայաստանի ազգային նվագատանների պետական նվագախումբ։ Աշխատել է նաև Երևանի Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցում որպես դհոլի դասատու։

Spread the love