38-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿ
Սիրելի´ հանդիսատես,
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը գունավառ և շքեղ համերգով կմեկնարկի 38-րդ համերգաշրջանը:
1987թ-ին բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» պետական անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով: Հայկական ազգային պարը անսամբլի միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում:
Համերգային երեկոյի ընթացքում կվայելեք անսամբլի այցեքարտը դարձած` հայկական պարարվեստի լավագույն և տարբեր ազգերին բնորոշ պարերի ինքնատիպ ձեռագրով կատարված բեմադրությունները:
Գլխավոր բալետմայստեր` Զոհրաբ Բակալյան
Բալետմայստեր` Անի Մինասյան
2025թ. փետրվարի 1, 19:00
ք. Երևան, «Արամ Խաչատրյան» հաներգասրահ
Տոմսերի արժեքը՝ 2000-10.000 դրամ