ՓԵՏՐՎԱՐ 11. «67-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈւՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ. 67-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈւՄ

Սիրելի´ հանդիսատես,  

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը գունավառ և շքեղ համերգով կմեկնարկի 67-րդ համերգաշրջանը: 

Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։ Արդեն 67 տարի հավատարիմ ստեղծման նպատակին: 

Համերգային երեկոյի ընթացքում կվայելեք ինչպես անսամբլի այցեքարտը դարձած,  այդպես էլ ներկայիս գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի կողմից նոր բեմադրված և վերականգնված պարային բեմադրությունները: 

Գլխավոր բալետմայստեր` Գագիկ Կարապետյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

Երաժշտական ղեկավար` Հայկ Գրիգորյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

Փորձավար` Արմեն Գրիգորյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)

2025թ. փետրվարի 11, 19:00

ք. Երևան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Տոմսերի արժեքը՝ 3000-10.000 դրամ

Spread the love