ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԻ 68-ՐԴ ՆՈՐ ՏԱՐԻՆ
Աննախադեպ ամանորյա տոնական համերգ։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը կներկայանա շքեղ մենահամերգով՝ նվիրելով հանդիսատեսին գույներով, զգացմունքներով և բարձր տրամադրությամբ լի երեկո։
Սկսեք 2026 թվականը վառ և անկրկնելի տպավորություններով, դիմավորեք նոր տարին Պարի պետականի հետ։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Կարապետյան /ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ/
Երաժշտական ղեկավար՝ Հայկ Գրիգորյան /ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ/
Պարախմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ/
Նվագախմբի փորձավար՝ Նարեկ Պողիկյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
Պարախմբի փորձավարներ՝ Արթուր Աքելյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/ և Լիլիթ Ղազարյան /ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր/
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան
Հունվարի 6, 19:00
Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3000-15.000 դրամ
