ՀՈւLԻՍ 17. «40 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

«40 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ». ԳՈւՍԱՆԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՆՍԱՄԲԼ | ՀՈւԼԻՍ 17

2024թ. հուլիսի 17-ին` 19:00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Գուսանական և ժողովրդական երգի անսամբլը հանդես կգա «40 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ» հոբելյանական համերգային ծրագրով: 

Հանդիսատեսին կներկայացվի հայկական մշակույթի անբաժան մասը կազմող գուսանական երաժշտարվեստի հայտնի ստեղծագործությունները:

Համերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ

Spread the love