«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆԸ` ՎԱՆՆ Ու ՇԱՏԱԽԸ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ
2024թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆԸ` ՎԱՆՆ Ու ՇԱՏԱԽԸ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն հին հայկական մշակույթի անբաժան մասը կազմող երգերն ու պարերը, որոնք անմիջական կապ ունեն Վանի և Շատախի շրջաննեի հայկական ազգային ավանդույթների և ծիսակատարությունների հետ:
Համերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ