Ֆրանկոֆոնիան պարի լեզվով

Ֆրանկոֆոնիան պարի լեզվով

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլն ապրիլի 15-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ «Ֆրանկոֆոնիան պարի լեզվով» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Համերգային երեկոյին մասնակցություն ունեցան նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական և ժողովրդական պարերի բաժինների ուսանողները: 

Առաջին մասում ուսանողները հանդիսատեսին ներկայացրեցին քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի բեմադրությամբ «Բեթհովեն. սիմֆոնիա N7» և «Վերադարձ արմատներին» բալետային ներկայացումները, հայ պարարվեստի ականավոր գործիչներ Վանուշ Խանամիրյանի, Ազատ Ղարիբյանի, Նորայր Մեհրաբյանի և Վիլեն Գալստյանի պարային բեմադրությունները:

Երկրորդ մասում Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի արտիստների կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեցին համույթի այցեքարտը դարձած, հանդիսատեսի կողմից սիրված և պահանջված պարային բեմադրությունները:

Համերգին ներկա գտնվեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Spread the love