Հայկական մշակույթը Ֆրանսիայի մի շարք բեմերում

Հայկական մշակույթը Ֆրանսիայի մի շարք բեմերում

Փետրվարի 28-ից մարտի 29-ը Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի մաս կազմող «Ալթունյան» պետական անսամբլը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայի մի շաք քաղաքներում:

Շրջագայությունը կազմակերպվել էր «SAS Spectacle de tous les pays»-ի կողմից` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը ներկայացավ 23 համերգով Ֆրանսիայի տարբեր շրջաններում` Բրետտան, Օքսիտանիա, Նուվել-Աքվիտանիա, Օվերն-Ռոն-Ալպ, Փեյս դը լա Լուար և Վալ դե Լուար և այլուր։ Համերգներին ներկա էր շուրջ 30 հազար հանդիսատես, որոնց մեծամասանությունը ազգությամբ հայ չէին:

Մարտի 27-ին, Ֆրանսիայի Շեսի քաղաքի Ժորժ Սանդի անվան կենտրոնում Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի համերգային երեկոյին ներկա գտնվեց նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Մեկնելուց առաջ ընտրվեց համերգի այնպիսի ծրագիր, որում առավել պետք է ընդգծվեր ազգային մշակույթը, տարազները, երաժշտական գործիքները: Թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի հանդիսատեսի կողմից շատ ջերմ և խանդավառությամբ  ընդունվեցին անսամբլի ելույթները:

Համույթի պարուհիները համերգից առաջ տարազներով և ողջ բեմական հանդերձանքով շրջում էին համերգասրահում, շփվում հանդիսատեսի հետ, ներկայացնում հայկական տարազը, զարդանախշերը` արժանանալով հաճոյախոսությունների:

Ֆրանսիացի հանդիսատեսի բուռն և ոգևորությամբ լի ընդունելությունը քաջալերեց համույթի արտիստներին, որը խթան հանդիսացավ բոլոր քաղաքներում ելույթ ունենալ անմնացորդ նվիրվածությամբ:

Խումբը լիարժեք իրականացրեց իր երկարամյա ձեռքբերումների ցուցադրումը ֆրանսիացի հանդիատեսին,  որի վկայությունն է «SAS Spectacle de tous les pays»-ի տնօրեն պարոն Անդրե Շենեվյեի երախտագիտության ուղերձը ՀՀ դեսպանին և առաջին քարտուղար տիկին Սահակյանին, ապացույց որի աշնանը կրկին անգամ հրավիրել անսամբլին Ֆրանսիա համերգային շրջագայության: Սա սկիզբն է` երկարատև և բեղմնավոր համագործակցության։

Spread the love