Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում է

Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում է
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հյուրերը ներկա են եղել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է անսամբլի հիմնադիր և գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հետ, շնորհակալություն հայտնել հետաքրքիր և գեղեցիկ կատարումների համար: Նախարարը շփվել է նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:
Spread the love