«Բարեկամություն» անսամբլը Հունաստանում

«Բարեկամություն» անսամբլը Հունաստանում

Օգոստոսի 23-28-ը ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը Հունաստանի Ագրինիո քաղաքի քաղաքապետարանի հրավերով Հայաստանը ներկայացրեց Ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնին։

Համաձայն փառատոնի ձևաչափի` անսամբլը հանդես եկավ 3 ելույթով՝ պատվով ներկայացնելով ազգային պարերով հագեցած ծրագիր:

Առաջին ելույթը տեղի ունեցավ Ագրինիո քաղաքի կենտրոնական հրապարակի բացօթյա բեմում, իսկ մյուս երկու ելույթները քաղաքի Ագգելոկաստրո  և Պառավոլա բեմերում։ Փառատոնին մասնակցում էին նաև 10 այլ երկրների ազգային պարերի համույթներ: Փառատոնը եզակի հնարավորություն ընձեռեց Հայաստանի «Բարեկամություն» պարարվեստի անսամբլին Հայաստանի ազգային մշակութային ժառանգությունը, հայի ազգային ոգին պարի միջոցով ներկայացնելու օտարերկրյա գործընկերներին և մշակութասեր հանդիսատեսին:

Spread the love