«Բարեկամություն» անսամբլն ազդարարեց Համահայկական օլիմպիական 8-րդ խաղերի բացումը

«Բարեկամություն» անսամբլն ազդարարեց Համահայկական օլիմպիական 8-րդ խաղերի բացումը

2023 թվականի օգոստոսի 1-5 Գյումրիում անցակացվեցին Համահայկական ամառային օլիմպիական 8-րդ խաղերը՝ «Միասնություն սպորտով» կարգախոսով։ Բացման հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց օգոստոսի 1-ին Գյումրու քաղաքային մարզադաշտից։ Լուսաձայնային գեղեցիկ շոու-ծրագրով նախ ներկայացվեց 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ  կատարվեց  Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառվեց Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանի ձեռքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Բացման հանդիսավոր արարողության համերգային ծրագրի մեկնարկն ազդարարեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսաբլը՝ «Հովազի պարը» երաժշտական ներկայացմամբ։

Spread the love