Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցում հուլիսի 21-ին առաջին անգամ կայացավ աննախադեպ միջոցառում՝ Զարկ-Ֆեստ փառատոնը։ Այն կազմակերպել էր Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Զարկֆեստ» փառատոնի համար նպատակային ընտրվեց Դաշտադեմի ամրոցը, որը լինելով պատմամշակութային ժառանգության միջնաբերդ-դղյակ, մեծ արժեք է ներկայացնում և ճանաչելիության պակաս ունի:
Իրենց կատարումներով հանդես եկան Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, «Ակունք» ազգագրական համույթը, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, մենակատարներ Վարդան Բադալյանը, Լեյլա Սարիբեկյանը և այլք:
Էկրանին տեսաշարերերով պատմական անդրադարձ կատարվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը: Հաջողվեց բերդ-ամրոցը հանդիսատեսին ներկայացնել նախապես տեղադրված հատուկ լուսային զարդարանքով:
Համերգային ծրագիրը սկսվեց ժամը 18։00–ին և տևեց մինչ ուշ երեկո։