«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պարագետ Արտյուշա Կարապետյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգը կազմակերպել էր Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ եկել էին իրենց երախտիքի և շնորհակալության խոսքն ասելու վաստակաշատ պարողին ու պարուսույցին:
Մինչ համերգի սկսվելը, բեմ բարձրացան Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի արտիստները, որից հետո Արտաշես Կարապետյանը, ում հանդիսատեսը դիմավորեց բուռն ծափահարություններով: Կարապետյանին շնորհավորելու էին եկել նաև Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համույթը, «Բերդ» պարային համույթը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, Կարապետյանների պարի դպրոցը, «Սարդարապատ» պարային համույթը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին արխիվային նյութեր Կարապետյանի ստեղծագործական կենսագրության մասին: Հայ պարարվեստի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստը պարգևատրվեց Հայաստանի երաժշտական ընկերության «Թաթուլ Ալթունյան» հուշամեդալով:
Արտյուշա Կարապետյան Ալթունյան պետական անսամբլ Գագիկ Կարապետյան Պարի պետական անսամբլ Բարեկամություն Դավիթ Խաչատրյան Դավիթ Ղազարյան Արտյուշա Կարապետյան և Թովմաս Պողոսյան Արտյուշա Կարապետյան 95 Արտյուշա Կարապետյան և Կարեն Գևորգյան Համլետ Գևորգյան Արտյուշա Կարապետյան 95 Արտյուշա Կարապետյան և Արա Գևորգյան Արտյուշա Կարապետյան 95 Արտյուշա Կարապետյան 95 Արտյուշա Կարապետյան 95 Եվա Եգանյան Արտյուշա Կարապետյան և Սվետլանա Սահակյան Արտյուշա Կարապետյան 95 Արտյուշա Կարապետյան Արտյուշա Կարապետյան 95 Մարաթուկցիներ Պարի պետական անսամբլ