“Շամիրամի տեսիլքը”՝ պարի լեզվով․ Արամ Խաչատրյան 120

“Շամիրամի տեսիլքը”՝ պարի լեզվով․ Արամ Խաչատրյան 120

Ապրիլի 10-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի «Շամիրամի տեսիլքը» խորագրով համերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

«Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման լիբրետոն անսամբլի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանինն է, բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բալետմայստեր Արսեն Մեհրաբյանի, զգեստների նկարիչը՝ Ռուբինէ Հովհաննիսյան։ Արա Գեղեցիկի դերում հանդես եկավ մենապարող Րաֆֆի Գալստյանը, Շամիրամի դերում՝ մենապարուհի Աննա Քալաշյանը։

Համերգի երկրորդ բաժնում «Բարեկամություն» անսամբլը ներկայացավ իր պարային բեմադրություններով, որոնք նվիրված էին Արամ Խաչատրյանին։

Spread the love