«Ալթունյան» անսամբլը հանդես եկավ Կանանց տոնին

«Ալթունյան» անսամբլը հանդես եկավ Կանանց տոնին

Մարտի 8-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ալթունյան» պետական անսամբլը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ Կանանց տոնին նվիրված համերգային ծրագրով։

Համերգի տոմսերը գնել էր Երևանի քաղաքապետարանը և նվիրել համայնքի իգական սեռի ներկայացուցիչներին՝ շնորհավորելով նրանց տոնը և օրը դարձնելով  մշակութային։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը «Ալթունյան» պետական անսամբի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Պողոսյանին ծննդյան 70-ամյակի և Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում երկար տարիների արդյունավետ ու անձնվեր աշխատանքի համար պարգևատրեց շնորհակալագրով։

Spread the love